Մեր արժեքները

Մենք հավատում ենք, որ ուսումը, ամեն ինչից զատ, կարող է լինել նաև հաճելի, նորովի, բարձորակ և միևնույն ժամանակ մատչելիության սահմաններում: Մենք նախագծում ենք մեր դասընթացները այնպես, որ դրանք համահունչ լինեն վերը նշված բոլոր արժեքների հետ:

 

Գերագույն, չզեղչված որակ

Հաճախորդների գոհացումը, որը գալիս է գերագույն, չզեղչված որակից, ՖԵՍ Հաուսի ամենակարևոր և ամենա առաջնային խնդիրներից է: Ցանկացած աշխատակից, գործավարից մինչև բարձր ղեկավարություն, ճիգ ու ջանք չեն խնայում այս նպատակին հասնելու համար:

 

Նորարարություն

Սա դեռ չի նշանակում, որ մենք չարաշահում ենք նորարար- ությունը` ցանկացած նոր բան փորձելով: ՈՉ: Սա նշանակում է, որ մենք հետազոտում ենք և գտնում նոր մոտեցումներ կարծրացած խնդիրներին, փորձարկում ենք դրանք, տեղայնացնում և նոր միայն կիրառում այդ արդեն “կլինիկական” հետազոտություն անցած, արդյունավետ և հաջողված, “զուսպ” նորարարությունները:

 

Հաճելի ուսում

Այո, մենք հավատում ենք, որ ուսումը պետք է լինի հաճելի, և այո, ինչու ոչ, երբեմն նաև զվարճանք, քանզի կայուն, զգալի և երկարատև արդյունքների կարելի է հասնել միայն արածիդ հանդեպ մեծ սեր տածելով:

 

Մատչելի ուսում

Մենք հավատում ենք, որ ուսումը պետք է լինի մատչելի` ոչ էժան, ոչ էլ չափազանց և անարդարացված թանկ: Հնարավորինս ամենն անում ենք, որ մեր ուսման վարձերը պահենք հնարավորինս ցածր, առանց որակին ազդելու:

կիսվել սոց. ցանցերում

Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Հարակից

  • Շուտով
X
welcome to FES House Gyumri!
¤