Մեր պատմությունը

Ավելի քան տաս տարի է ինչ ՖԵՍ Հաուս Նորագույն կրթության Միջազգային Կենտրոնը ապահովում է բարձրորակ դասընթացներ:

Այս տաս տարիների ընթացքում տվել ենք բազմահազար շրջանավարտներ` շատերը գտել են աշխատանք, մյուսները սիրած զբաղմունք և, ոմանք էլ, ինչու ոչ, գտել են նաև իրենց կյանքի ուղեկցին, կազմել ընտանիքներ:

Այստեղ` ՖԵՍ Հաուս -ում կարող եք ուսանել հիմնական ամենատարածված օտար լեզուները – Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իսպաներեն, Ռուսերեն, Իտալերեն, և այլն, ցանկացած քիչ թե շատ տարածում ունեցող համակարգչային ծրագրերը, առարկաները, ծրագրավորման լեզուները, սքրիփթերը: Վեբ-դիզայնի / ծրագրավորման, անիմացիայի, գրաֆիկական դիզայնի դասընթացները այսօր մեծ պահանջարկ ունեն, քանզի դրանց տիրապետումը տանում է դեպի մեծ պահանջարկ ունեցող բարձր աշխատավարձով աշխատատեղեր:

Մասնագիտական հաշվապահական դասընթացները նախատեսված են ձեզ գործող, պրակտիկ հաշվապահ դարձնելու համար:

Լինի ձեր հաճույքի, թե ապագա աշխատանքային նպատակների համար, կարող եք հաճախել Սեղանի ձևավորման և ֆուրշետի դիզայնի, ծաղկի դիզայնի, թխվածքի պատրաստման և ձևավորման, խոհարարական, վարսահարդարման, դիմահարդարման / վիզաժի, մատնահարդարման / նեյլ աթտ-ի դասընթացների, որոնք դասավանդվում են պրոֆեսիոնալների կողմից, որոնք ունենալով համապատասխան գիտական մասնագիտացում միևնույն ժամանակ պրակտիկ աշխարհից են, և նրանցից շատերը նույնպես հայտնի մասնագետներ են իրենց ոլորտներում:

Մեր մասնագետները բազմամյա փորձ ունեն իրենց ոլորտներում, պարբերաբար վերապատրաստվում են, որպեսզի ձեռքերը պահեն համաշխարհային զարկերակի վրա և մատուցեն հնարավորինս արդի, միջազգային տենդենցների, փորձի հետ համընթաց գնացող, սակայն միևնույն ժամանակ մեր կորպորատիվ և ազգային արժեքներից չշեղվող կրթություն:

Մեր կենտրոնը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում իր ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորման աջակցությանը, որպեսզի նրանք կարողանան վայելել այս կամ այն դասընթացին մասնակցելու անմիջական, կիրառելի օգուտները: Լինելով մարդկային ռեսուրսների մշակման մեծ դարբնոց այդքան շատ ոլորտներում, կենտրոնը համագործակցում է բազմաթիվ գործընկերների հետ, ովքեր պարբերաբար ցանկանում են լրացնել իրենց թափուր տեղերը որակյալ կադրերով, ովքեր կունենան պրակտիկ հմտություններ և պատրաստ են “հագնել համազգեստը և անցնել գործի”:

ՖԵՍ Հաուս կենտրոնում է, որ կարող եք ստանալ մասնագիտական նորագույն գիտելիքներ, բարձր վարձատրվող աշխատանք թե՜ Հայաստանում և թե՜ արտերկրում, գնտել ձեր կոչումը կյանքում, ապրել ուրախ և հետաքրքիր, վստահ լինել վաղվա օրվա մեջ, ստանալ ԱՆՎՃԱՐ դասընթացներ, համատեղել ուսումը և հանգիստը, շփումը և ժամանցը Եվրամիության քաղաքներում:

կիսվել սոց. ցանցերում

Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Հարակից

  • Շուտով
X
welcome to FES House Gyumri!
¤