ՖԵՍՀԱՈՒՍՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2011թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկում է Ֆեսհաուսյան միջազգային երաժշտական մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել 14-ից 30 տարեկան երաժշտական ուսումնական հաստատությունների ուսանողները և շրջանավարտները` հետևյալ գործիքների մասնագիտությամբ` դուդուկ, դհոլ, ջութակ, թավջութակ, սակսոֆոն, ֆլեյտա, վոկալ: Հաղթողները կպարգևատրվեն:

1-ին տեղ` Գրան պրի – 300.000 դրամ և համերգի հնարավորություն Բուլղարիայում;
2-րդ տեղ` 150.000 դրամ;
3-րդ տեղ` 75.000 դրամ:

Նախնական ընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 25-ը ներկայացնել Ձեր կատարմամբ մեկ ստեղծագործության տեսագրություն: Մրցույթին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է: ՖԵՍ ՀԱՈՒՍ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ մրցույթին մասնակցելու դեպքում, անկախ նախնական փուլի արդյունքներից, կանցնեն հաջորդ փուլ: Ցանկացողները մինչև մարտի 30-ը դիմեն Ֆես Հաուս միջազգային երաժշտական մրցույթի ադմինիստրացիա: Ձեզ հաղթանակ ենք ցանկանում: Ֆես Հաուս նորագույն կրթության միջազգային կենտրոն

կիսվել սոց. ցանցերում

Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Հարակից

  • Շուտով

Շնորհակալություն

X
welcome to FES House Gyumri!
¤