ՊՈԼԻԳԼՈՏ ԱԿՈՒՄԲ

Պոլիգլոտ ԱԿՈՒՄԲ
POLYGLOT CLUB – ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՊՈԼԻԳԼՈՏ

Համեցեք մեր ակումբ զվարճանքի, ազատ ժամանակն անցկացնելու, գիտելիքների, շփման, նոր ընկերներ ձեռք բերելու և միգուցե շատ այլ հետաքրքիր իրադարձությունների համար: Այս ակումբը համախմբում է մարդկանց, ովքեր ունեն առնվազն մեկ ընդհանուր բան – սեր դեպի օտար լեզու/ներ` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և շատ այլ լեզուներ:

 

Եվ սակայն սա ակումբ է, այն ունի կանոնավոր հանդիպումներ – սեշն-ներ, հատուկ մշակված ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ: Եկեք այստեղ ձեր ընկերներով, կամ ԱՅՍՏԵՂ ձեռք բերեք նոր ընկերներ, խոսեք նրանց հետ ձեր նախընտրած լեզվով, դիտեք, ուսումնասիրեք, քննարկեք ֆիլմեր այդ լեզուներով, խաղացեք ուսումնական խաղեր, ուսումնասիրեք այդ երկրների մշակույթը, արվեստը, պատմությունը, աշխարհագրությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, պարզապես վերհիշեք ձեր սիրած լեզուն, կամ օգտագործեք այն, որպեսզի չմոռանաք և կենսունակ պահեք:

 

Մեր փորձառու մասնագետները, որոնք մեծ վերապատրաստման փորձ ունեն արտասահմանում, նաև լեզվի արհեստավարժ մասնագետներ են: Նրանք ձեզ պատշաճ ուղղություն կտան հանդիպման ամբողջ ընթացքում, և կպատասխանեն ձեզ հուզող հարցերին: Մեր միջոցառումները այնպես են կազմակերպված, որ հնարավորություն տան ձեզ անմիջականորեն և առանց բարդույթների շփվել ակումբի այլ անդամների հետ, ինչն, իր հերթին հնարավորություն կտա ձեզ ավելի ու ավելի ազատ և անկաշկանդ շփվել այդ լեզուներով:

 

ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ

Պարզապես այցելեք մեր գրասենյակ ցանկացած օր, բացի կիրակիից, առավոտյան 10:00-ից երեկոյան 7:30, ք. Գյումրի, Հաղթանակի պողոտա 4 հասցեով (հեռ. 5 37 79 կամ 69 360) և գրանցվեք ցանկացած դասընթացի:

Մենք ընձեռում ենք ձեզ մասնակի, փուլ առ փուլ վճարման հնարավորություն ցանկացած դասընթացի համար, այսինքն, ուսման վարձը կարող եք վճարել մաս-մաս:

Հատուկ ինտերնետային զեղչից /խմբակային դասընթացների պարագայում/ օգտվելու համար, նախ պետք է գրանցվեք մեր վեբ-կայքում` այստեղ: Եթե ունեք հարցեր, համեցեք մեր Հ.Տ.Հ. /Հաճախ Տրվող Հարցեր-ի/ բաժին

կամ զանգահարեք 5 37 79 կամ 69 360, կամ կապվեք մեզ և մենք կարձագանքենք ձեր հարցմանը:

կիսվել սոց. ցանցերում

Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Հարակից

  • Շուտով

Շնորհակալություն

X
welcome to FES House Gyumri!
¤